21:02  ,  28 սեպտեմբերի, 2022

ԵԱ․ Հայաստանի 4 բռնցքամարտիկ մեկնարկել է հաղթանակով

Իտալիայում ընթացող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում հաղթանակներով են մեկնարկել Հայաստանի ներկայացուցիչները, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Մեկնարկային օրը Հայաստանի 5 մարզիկներից 4-ը հաղթանակ են տարել: 57 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը հաղթել է Ալբանիայի ներկայացուցչին: Երրորդ ռաունդում հայ մարզիկի հարվածից հետո մրցավարը հաշիվ է բացել ու դադարեցրել մենամարտը:

Գեղեցիկ հաղթանակ է տարել նաև 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը, որը 5:0 հաշվով առավելության է հասել  Բուլղարիան ներկայացնող Հիշամ Խալիլիի նկատմամբ: 60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը պարտության է մատնել թուրք Օմեր Աբդուլահին , իսկ 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը պարտության է մատնել հույն մրցակցին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English