20:24  ,  28 սեպտեմբերի, 2022

Կանադան իր քաղաքացիներին հորդորում է հեռանալ Ռուսաստանից․ 48 կանադացի է խաղում ՀՄԼ-ում

Կանադան իր քաղաքացիներին հորդորել է հեռանալ Ռուսաստանից եւ Բելառուսից։ Հոկեյի մայրցամաքային լիգայում այժմ խաղում է 48 կանադացի հոկեյիստ։

Կանադայի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ադրիան Բլանշարը հայտարարել է, որ Ռուսաստանում եւ Բելառուսում հանդես եկող կանադացի հոկեյիստները հետագայում ստիպված կլինեն բացատրել իրենց որոշումը։

«Մեզ համար շատ թանկ են ազատության, ժողովրդավարության արժեքները եւ մարդու իրավունքները։ Ռուսաստանում եւ Բելառուսում խաղալու եւ այդ երկրների հետ զուգորդվելու որոշումներ ընդունած կանադացի մարզիկները հետո պետք է բացատրություն տան մեր հանրությանը։

Կանադայի կառավարությունը հստակ է արտահայտել իր դիրքորոշումը։ Կանադացիները պետք է լքեն Ռուսաստանը եւ Բելառուսը։ Նրանց հյուպատոսական ծառայություններ մատուցելը գրեթե անիրական է այս պայմաններում»,- Բլանշարի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Ուկրաինայի տարածքում շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանում հայտարարվել է մասնակի զորահավաք, որին կարող են ներգրավվել նաեւ երկքաղաքացիություն ունեցող ռուսաստանցիներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում