16:33  ,  28 սեպտեմբերի, 2022

Ֆերնանդու Սանտուշ․ Պորտուգալիայի հավաքականը լիովին վստահում է Ռոնալդուին

Ազգերի լիգայի վերջին տուրում Իսպանիայի հավաքականին 0:1 հաշվով պարտվելուց եւ փլեյ-օֆֆի ուղեգիր չնվաճելուց հետո Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը խոսել է թիմի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Պորտուգալիայի հավաքականը լիովին վստահում է Ռոնալդուին։ Իսպանիայի թիմի դեմ խաղում նա ուներ 3-4 այնպիսի գոլային պահեր, որոնք նա սովորաբար իրացնում է, բայց այս անգամ չստացվեց։ Սա ֆուտբոլի է»,- Սանտուշի խոսքը մեջբերում է Sky-ը։

Իսպանիայից կրած պարտությունից հետո Ռոնալդուն դարձյալ նետել էր ավագի թեւկապը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում