15:30  ,  28 սեպտեմբերի, 2022

Ազգերի լիգա․ Եզրափակիչ փուլի ֆավորիտը

Ֆուտբոլի Ազգերի լիգայի եզրափակիչ մրցաշարի ֆավորիտը Իսպանիայի հավաքականն է՝ ըստ բուքմեյքերների կանխատեսման։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի հաղթանակի գործակիցը 3.00 է։

Նիդեռլանդների հավաքականի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3.30 գործակցով, Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականինը՝ 4.00։ Ամենացածրը գնահատվում է աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հնարավորությունը՝ 5.00։

Ազգերի լիգայի եզրափակիչ փուլը (կիսաեզրափակիչի երկու խաղ, եզրափակիչ եւ երրորդ տեղի խաղ) կանցկացվի 2023թ․ հունիսի 14-18-ը։ Մրցաշարը կանցկացվի չորս մասնակից թիմերի երկրներից մեկում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս