13:23  ,  28 սեպտեմբերի, 2022

Տիտե․ Կարծես՝ մրցակիցը չէր ցանկանում Նեյմարին տեսնել աշխարհի առաջնությունում

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն քննադատել է Թունիսի թիմին կոպիտ խաղի համար։ Փարիզում տեղի ունեցած ընկերական խաղում բրազիլացիները Թունիսի թիմին հաղթել էին 5:1 հաշվով։

«Սպասում էինք, որ կլինի համառ պայքար, բայց ես չէի կարող պատկերացնել, որ նրանք այդպես կխաղան Նեյմարի դեմ։ Կարծես՝ մրցակիցը չէր ցանկանում Նեյմարին տեսնել աշխարհի առաջնությունում։

Ընկերական խաղում պետք է լինի մրցակցային ոգի, բայց մրցակիցը շատ կոպիտ էր։ Մենք ունեինք այս հանդիպման կարիքը, այդ պատճառով էլ ստիպված եղանք ռիսկի գնալ»,- Տիտեի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնության խմբային փուլում Բրազիլիայի մրցակիցները կլինեն Սերբիան, Շվեյցարիան ու Կամերունը։ Թունիսը կմրցի Ֆրանսիայի, Դանիայի եւ Ավստրալիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում