12:55  ,  28 սեպտեմբերի, 2022

«Միլանը» նոր պայմանագիր կառաջարկի Օլիվիե Ժիրուին

Իտալիայի չեմպիոն «Միլանը» նոր պայմանագիր կառաջարկի թիմի հարձակվող Օլիվիե Ժիրուին։ Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 35-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Միլանյան ակումբը ցանկանում է եւս մեկ տարով երկարաձգել համագործակցությունը, հաղորդում է Goal.com-ը։

Օլիվիե Ժիրուն «Միլանում» է հանդես գալիս 2021 թվականից։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 7 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս