10:58  ,  28 սեպտեմբերի, 2022

Արգենտինայի հավաքականը երկարաձգել է պայմանագիրը Լիոնել Սկալոնիի հետ

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը երկարաձգել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի հետ։ 44-ամյա արգենտինացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

Լիոնել Սկալոնին Արգենտինայի հավաքականը գլխավորում է 2018 թվականից։ 2021-ին թիմը նվաճեց Ամերիկայի գավաթը՝ եզրափակիչում 1:0 հաշվով պարտության մատնելով Բրազիլիայի հավաքականին։

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Սկալոնին խաղացել է իսպանական «Դեպորտիվոյում», «Ռասինգում», «Մալյորկայում», իտալական «Լացիոյում», «Ատալանտայում», անգլիական «Վեստ Հեմում»։ Արգենտինայի հավաքականում Սկալոնին անցկացրել է 7 հանդիպում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում