10:20  ,  28 սեպտեմբերի, 2022

Մեսին 90-րդ գոլն է խփել հավաքականում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին 89-րդ եւ 90-րդ գոլերն է խփել Արգենտինայի հավաքականում, որի կազմում մասնակցել է Ջամայկայի հետ ընկերական հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը հաղթել է 3:0 հաշվով։

Հավաքականում խփած գոլերի քանակով Մեսին երրորդն է պատմության մեջ։ Ռեկորդակիրը պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է (117), երկրորդ տեղում է Իրանի հավաքականի նախկին հարձակվող Ալի Դաեին (109)։

Այս տարի Մեսին 10 գոլ է խփել ազգային թիմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս