09:50  ,  28 սեպտեմբերի, 2022

Արգենտինան հաղթեց Մեսիի եւ Ալվարեսի գոլերի շնորհիվ (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը ԱՄՆ-ի Հարիսոն քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Ջամայկայի հավաքականի հետ։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը հաղթել էր 3:0 հաշվով (տեսանյութ

13-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը, որին գոլային փոխանցումը կատարել է Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին 87-րդ եւ 89-րդ րոպեներին երկու գոլ է խփել։

Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունից առաջ Արգենտինայի հավաքականն անցկացրեց վերջին հանդիպումը։ Նոյեմբերի 22-ին Արգենտինան խմբային փուլի առաջին խաղում կմրցի Սաուդյան Արաբիայի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում