09:03  ,  28 սեպտեմբերի, 2022

Բրազիլիայի հավաքականի հաղթանակը՝ 5:1 (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Փարիզում՝ մրցելով Թունիսի հավաքականի հետ։ 5:1 հաշվով հաղթել են բրազիլացիները։

Դուբլի հեղինակ է դարձել «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան, աչքի են ընկել նաեւ «Տոտենհեմի» հարձակվող Ռիշարլիսոնը, բրազիլական «Ֆլամենգոյի» հարձակվող Պեդրոն եւ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, որն արդյունավետ է իրացրել 11-մետրանոցը։

Նեյմարը 75-րդ գոլը խփեց ազգային թիմում։ Պելեի ռեկորդը կրկնելուն նրան մնացել է 2 գոլ։

Ընկերական հանդիպում

Բրազիլիա - Թունիս՝ 5:1 (տեսանյութ)

Ռաֆինյա, 11, 40, Ռիշարլիսոն, 19, Նեյմար, 29, 11մ, Պեդրո, 74

Հեռացում՝ Դիլան Բրոն (Թունիս), 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում