00:48  ,  28 սեպտեմբերի, 2022

Ազգերի լիգա․ Իսպանիան հաղթեց Պորտուգալիային եւ դուրս եկավ եզրափակիչ փուլ (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի եզրափակիչ փուլի ուղեգիր։ A լիգայի 6-րդ տուրում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հյուրընկալվեց պորտուգալացիներին եւ առավելության հասավ նվազագույն հաշվով (տեսանյութ

Միակ գոլը 88-րդ րոպեին խփեց Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան։

Իսպանիան երկրորդ խմբում 11 միավորով բարձրացավ առաջին տեղ, Պորտուգալիան նահանջեց երկրորդ տեղ՝ 10 միավոր։

Կիսաեզրափակիչի մյուս երեք ուղեգրերն ավելի վաղ ապահովել էին Իտալիայի, Նիդեռլանդների եւ Խորվաթիայի հավաքականները։

Խմբի մյուս խաղում Չեխիայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Շվեյցարիային, 4 միավորով գրավեց վերջին տեղը եւ նահանջեց B լիգա։ Շվեյցարիան վաստակեց 9 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում