Իսպանիայի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի եզրափակիչ փուլի ուղեգիր։ A լիգայի 6-րդ տուրում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հյուրընկալվեց պորտուգալացիներին եւ առավելության հասավ նվազագույն հաշվով (տեսանյութ)։
Միակ գոլը 88-րդ րոպեին խփեց Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան։
Իսպանիան երկրորդ խմբում 11 միավորով բարձրացավ առաջին տեղ, Պորտուգալիան նահանջեց երկրորդ տեղ՝ 10 միավոր։
Կիսաեզրափակիչի մյուս երեք ուղեգրերն ավելի վաղ ապահովել էին Իտալիայի, Նիդեռլանդների եւ Խորվաթիայի հավաքականները։
Խմբի մյուս խաղում Չեխիայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Շվեյցարիային, 4 միավորով գրավեց վերջին տեղը եւ նահանջեց B լիգա։ Շվեյցարիան վաստակեց 9 միավոր։
Will there be a breakthrough in the final 20 minutes?#NationsLeague pic.twitter.com/vbhgwUg9ZV
— UEFA Nations League (@EURO2024) September 27, 2022
Álvaro Morata sends Spain through to the finals with an 88th minute winner!#NationsLeague pic.twitter.com/AdgPkwBSUf
— UEFA Nations League (@EURO2024) September 27, 2022
Full-time scenes #NationsLeague pic.twitter.com/aCmdXioMsJ
— UEFA Nations League (@EURO2024) September 27, 2022
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում