23:01  ,  27 սեպտեմբերի, 2022

Գարեթ Սաութգեյթը կարող է հեռացվել Անգլիայի հավաքականից

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կարող է հեռացվել պաշտոնից նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունից հետո, հաղորդում է բրիտանական The Telegraph-ը։

Գարեթ Սաութգեյթի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ Եվրոպայի առաջնության ավարտը։ Նրա տարեկան աշխատավարձը մոտ 5 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հնարավոր թեկնածուներն են ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, «Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը եւ «Նոթինգեմ Ֆորեսթի» գլխավոր մարզիչ Սթիվ Կուպերը։

Ազգերի լիգայում Անգլիայի հավաքականը երեքական ոչ ոքիից եւ պարտությունից հետո դուրս մնաց A լիգայից։

Աշխարհի առաջնության խմբային փուլում Անգլիայի հավաքականի մրցակիցները կլինեն Իրանի, Ուելսի եւ ԱՄՆ-ի թիմերը։

Անգլիայի հավաքականը Սաութգեյթի ղեկավարությամբ հասել է 2018թ. աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, Եվրո-2020-ի եզրափակիչում էլ հետխաղային 11 մետրանոցներով պարտվել է Իտալիային։

Սաութգեյթը Անգլիայի հավաքականը գլխավորում է 2016 թվականից, դրանից առաջ Անգլիայի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչն էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English