21:22  ,  27 սեպտեմբերի, 2022

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Իռլանդիայի դեմ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է մեկնարկային կազմը Իռլանդիայի թիմի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում։

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Հովհաննես Համբարձումյան, Ժորդի Մոնրոյ Արարատ, Խորեն Բայրամյան, Արտակ Գրիգորյան, Էդուարդ Սպերցյան, Լուկաս Սելարայան, Տիգրան Բարսեղյան։

Հանդիպումը Դուբլինում կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

Երեւանում տեղի ունեցած թիմերի առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր Հայաստանի հավաքականը։

B լիգայի առաջին խմբում 5 տուրից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով վերջինն է, Իռլանդիան նախավերջինն է՝ 4 միավոր։ Ոչ ոքի արդյունքի կամ պարտության դեպքում՝ Հայաստանի թիմը կնահանջի C լիգա։

Խմբի առաջատարը Շոտլանդիան է՝ 12 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող Ուկրաինան ունի 10 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով