21:11  ,  27 սեպտեմբերի, 2022

«Աթլետիկոն» ցանկանում է ձեռք բերել Ժերար Պիկեին

Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել «Բարսելոնայի» 35-ամյա իսպանացի պաշտպանին, հաղորդում է Sport.es-ը։

Ժերար Պիկեն դժգոհ է իսպանացի Չավիի գլխավորած թիմում խաղաժամանակ չստանալուց եւ ցանկանում է փոխել թիմը։ Այս մրցաշրջանում Պիկեն մասնակցել է մեկ հանդիպման Իսպանիայի առաջնությունում եւ մեկ խաղակեսի Չեմպիոնների լիգայում։

Պիկեն պատրաստ է խզել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։ Այն նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Transfermarkt-ը Պիկեի տրանսֆերային արժեքը գնահատում է 3 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English