20:47  ,  27 սեպտեմբերի, 2022

Նեյմար․ Հույս ունեմ՝ կգերազանցեմ Պելեի ցուցանիշը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հույս է հայտնել, որ կգերազանցի լեգենդար Պելեի ցուցանիշը ազգային թիմում խփած գոլերի քանակով։

«Աստծո օգնությամբ, հույս ունեմ, որ կգերազանցեմ Պելեի ցուցանիշը Բրազիլիայի հավաքականում։ Այդ մասին կխոսեմ թիմակիցներիս հետ եւ կխնդրեմ օգնել ինձ այդ հարցում, որպեսզի վերջապես հասնեմ նպատակիս իրագործմանը»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Telefoot-ը։

Նեյմարը 74 գոլով երկրորդ լավագույն ռմբարկուն է Բրազիլիայի հավաքականի պատմության մեջ։ Ռեկորդակիրը Պելեն է, որը 77 գոլ է խփել ազգային թիմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում