20:13  ,  27 սեպտեմբերի, 2022

Ջոն Օբի Միկելն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

35-ամյա նիգերիացի կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը հայտարարեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Այդ մասին նա գրել է սոցիալական ցանցերում։

«Գնահատելով 20 տարվա կարիերաս՝ պետք է նշեմ, որ չափազանց գոհ եմ իմ արդյունքներից եւ նվաճումներից»,- գրել է Ջոն Օբի Միկելը։

Նա առավել հայտնի է Լոնդոնի «Չելսիում» 2006-2017 թվականների մրցելույթներով։ Նա դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն, եռակի գավաթակիր, մեկական անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի գավաթներն ու Անգլիայի սուպերգավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English