19:54  ,  27 սեպտեմբերի, 2022

Կարվալյալ․ Առաջին անգամ Ռոնալդուն աջակցության կարիք ունի, բայց շատերը միայն քննադատում են

Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Վահդ» ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Կառլուշ Կարվալյալը քննադատել է երկրպագուներին եւ փորձագետներին այս մրցաշրջանում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ոչ արդյունավետ խաղի համար քննադատելու համար։

«Անշնորհակալություն։ Ռոնալդուն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից է, որը միշտ մեծ հպարտությամբ է խաղացել մեր ազգային հավաքականում։ Հնարավոր է՝ առաջին անգամ նա ունի աջակցության կարիք, բայց շատերը միայն քննադատում են նրան»,- գրել է Կարվալյալը Թվիթերում։

Ռոնալդուի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում