19:08  ,  27 սեպտեմբերի, 2022

Մեսին չի վերադառնա «Բարսելոնա», եթե չհեռանա Պիկեն

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին չի վերադառնա «Բարսելոնա», եթե կատալոնական ակումբից չհեռանա իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն, հաղորդում է Goal.com-ը։ Ֆուտբոլիստները լարված հարաբերություններ ունեն։

ՊՍԺ-ի հետ Լիոնել Մեսիի պայմանագիրը կավարտվի 2023թ․ հունիսին։ Նա պատրաստ է միանալ իսպանացի Չավիի գլխավորած թիմին։ Մեսին ու « Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան արդեն զրույց ունե ունեցել այս թեմայով եւ պայմանագրի վերաբերյալ բանակցությունները կսկսեն հունվարին։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի հետ մասնակցել է 11 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ Մեսին 2021թ․ ամռանն է «Բարսելոնայից» տեղափոխվել փարիզյան ակումբ ազատ գործակալի կարգավիճակում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում