18:54  ,  27 սեպտեմբերի, 2022

Նգոլո Կանտեն վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ լոնդոնյան «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն վերսկսել է մարզումներն անգլիական թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է «Չելսիի» մամուլի ծառայությունը։

Կանտեն ազդրի մկանային վնասվածք էր ստացել օգոստոսին Անգլիայի առաջնության երկրորդ տուրում՝ «Տոտենհեմի» հետ լոնդոնյան դերբիում, որն ավարտվել էր ոչ ոքի՝ 2:2։ Կանտեն բաց է թողել 8 հանդիպում։

31-ամյա ֆուտբոլիստը «Չելսի» է տեղափոխվել 2016-ին «Լեսթեր Սիթիից»։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս