18:26  ,  27 սեպտեմբերի, 2022

«Բարսելոնայի» եւս 3 խաղացող վնասվածք է ստացել

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» երեք խաղացող վնասվածք է ստացել։ Նիդեռլանդների հավաքականից վնասվածքներ ստացած են վերադարձել հարձակվող Մեմֆիս Դեպայն ու կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը։ Նրանք բուժզննում են անցել։ Երկուսն էլ ձախ ազդրի մկանային վնասվածք ունեն եւ բաց կթողնեն մոտ երեք շաբաթ։

Վնասվածք է ստացել նաեւ իսպանացի պաշտպան Էկտոր Բելիերինը, որը սեպտեմբերի 28-ին կանցնի բուժզննում։

Ավելի վաղ վնասվածքներ էին ստացել կատալոնական ակումբի պաշտպաններ, ֆրանսիացի Ժյուլ Կունդեն եւ ուրուգվայցի Ռոնալդ Արաուխոն։

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Բարսելոնան» հոկտեմբերի 1-ին կհյուրընկալվի «Մալյորկային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում