17:52  ,  27 սեպտեմբերի, 2022

Հաստատվել է «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպման օրն ու ժամը

Իսպանական Լա Լիգան հաստատել է այս մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոյի» օրն ու ժամը։

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» փոխչեմպիոն «Բարսելոնային» կընդունի հոկտեմբերի 16-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:15-ին։

Իսպանիայի առաջնության 6 տուրից հետո «Ռեալը» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» երկրորդն է՝ 16 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս