17:19  ,  27 սեպտեմբերի, 2022

Սոն Հին Մինի գոլը հաղթանակ բերեց Հարավային Կորեայի հավաքականին (տեսանյութ)

Ֆուտբոլի Հարավային Կորեայի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Կամերունի թիմի հետ։

Սեուլում տեղի ունեցած խաղում նվազագույն հաշվով հաղթել են հարավկորեացիները։ Միակ գոլը 35-րդ րոպեին խփել է Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը։

Նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության խմբային փուլում Հարավային Կորեայի մրցակիցները կլինեն Պորտուգալիայի, Գանայի եւ Ուրուգվայի թիմերը։ Կամերունը կմրցի Բրազիլիայի, Սերբիայի եւ Շվեյցարիայի հավաքականների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս