16:46  ,  27 սեպտեմբերի, 2022

Սկալոնի․ Իմ պաշտոնավարման ժամանակ Մեսին միշտ կլինի խաղադաշտում

Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հայտարարել է, որ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին միշտ կլինի մեկնարկային կազմում, քանի դեռ ինքն է ղեկավարում թիմը։

«Իմ օրոք Մեսին միշտ կլինի խաղադաշտում։ Եթե ոչ մի վատ բան տեղի չունենա, Լիոնելը միշտ կխաղա։ Քննարկումներն անիմաստ են։ Նա բացառիկ ֆուտբոլիստ է։

Մեսին երջանիկ է հավաքականում, լավ է խաղում, թիմակիցները սկսել են գերազանց հասկանալ նրան։ Կարծում եմ՝ ՊՍԺ-ում Մեսին առաջադիմել է։ Մեզ շատ է ուրախացնում նրա մարզավիճակն աշխարհի առաջնությունից առաջ»,- Սկալոնիի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։

Նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության խմբային փուլում Արգենտինայի հավաքականի մրցակիցները կլինեն Սաուդյան Արաբիայի, Մեքսիկայի եւ Լեհաստանի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում