16:10  ,  27 սեպտեմբերի, 2022

Մարկո Ասենսիոն ու Մարիանո Դիասը կհեռանան «Ռեալից»

Կիսապաշտպան Մարկո Ասենսիոն ու հարձակվող Մարիանո Դիասը հաջորդ ամռանն ազատ գործակալի կարգավիճակում կհեռանան Մադրիդի «Ռեալից»։ Նրանց պայմանագրերը չեն երկարաձգվի, հաղորդում է իսպանական AS-ը։

Արքայական ակումբի գլխավոր թիմի 23 ֆուտբոլիստներից 7-ի պայմանագրերը նախատեսված են մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Հարձակվող Քարիմ Բենզեմայի եւ կիսապաշտպաններ Տոնի Կրոսի ու Լուկա Մոդրիչի պայմանագրերը կերկարաձգվեն։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն ընթացքիկ մրցաշրջանում անցկացրած 9 հանդիպումներն էլ ավարտել է հաղթանակով։ Արքայական թիմին 2 հաղթանակ է պետք 1968-1969 թվականների մրցաշրջանում գրանցած ռեկորդը կրկնելու համար՝ 11 անընդմեջ հաղթանակ մրցաշրջանի մեկնարկում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English