15:15  ,  27 սեպտեմբերի, 2022

ԱԱ-2022. Քաթարը ծախսել է 208 միլիարդ եվրո

Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման համար Քաթարն իրականացրել է 208 միլիարդ եվրոյի շինարարություն` ստադիոններ, հյուրանոցներ, նոր ճանապարհներ, մետրոպոլիտեն, օդանավակայանի արդիականացում, հաղորդում է բրիտանական The Sun-ը։

«Աշխարհի առաջնությունը Քաթարի ազգային զարգացման հայեցակարգի մի մասն է։ Այն ներառում է մինչեւ 2030 թվականը կատարվելիք ռազմավարական զարգացման ծրագրերը քաղաքային արդիականացման, արդյունաբերության, կրթության, առողջապահության ոլորտներում»,- ասել է աշխարհի առաջնության կազմկոմիտեի հանրային կապերի պատասխանատու Ալ Նուայմին։

2018 թվականին Ռուսաստանն աշխարհի առաջնության անցկացման համար ծախսել էր 13,2 միլիարդ եվրո։

Աշխարհի առաջնությունը Քաթարում կմեկնարկի նոյեմբերի 20-ին, կավարտվի դեկտեմբերի 18-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում