11:50  ,  27 սեպտեմբերի, 2022

Լուիս Էնրիկե․ Պետք է հաղթենք Պորտուգալիայի հավաքականին

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն վստահ է, որ կկարողանան Ազգերի լիգայի վերջին տուրում հաղթել Պորտուգալիայի հավաքականին եւ դուրս գալ եզրափակիչ մրցաշար։

«Մենք ունենք Ազգերի լիգայի եզրափակիչ փուլ դուրս գալու հրաշալի հնարավորություն։ Մենք մոտենում ենք այս խաղին, կարծես՝ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչը լինի։ Պետք է հաղթենք, ոչ մի ոչ ոքի։ Ես վստահ եմ, որ կլուծենք խնդիրը։

Միշտ ասել ենք, որ Պորտուգալիայի հավաքականը շատ տաղանդավոր եւ ֆիզիկապես հզոր թիմ է։ Նրանք ավելի կուռ թիմ են, քան մենք»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Պորտուգալիա - Իսպանիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։ Այս զույգի հաղթողը A լիգայի երկրորդ խմբում կգրավի առաջին տեղը եւ կնվաճի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ Մյուս երեք ուղեգրերն արդեն ապահովել են Իտալիայի, Նիդեռլանդների եւ Խորվաթիայի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English