11:09  ,  27 սեպտեմբերի, 2022

Անգլիայի հավաքականի վատագույն շարքը 29 տարում

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը վատագույն շարքն է գրանցել  29 տարում, հաղորդում է Gracenote Live-ը։

Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմն արդեն 6 հանդիպում անընդմեջ հաղթանակ չի տարել։ Ազգերի լիգայի վերջին տուրում անգլիացիները 3:3 հաշվով ոչ ոքի ավարտեցին հանդիպումը Գերմանիայի թիմի հետ։ Անգլիայի հավաքականը դուրս մնաց A լիգայից։

Նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի մրցակիցները խմբում կլինեն Իրանի, Ուելսի եւ ԱՄՆ-ի թիմերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս