10:29  ,  27 սեպտեմբերի, 2022

ՊՍԺ-ն 30 միլիոն եվրո կառաջարկի «Ինտերի» խաղացողի համար

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հունվարին դարձյալ կփորձի ձեռք բերել Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարին, հաղորդում է  La Gazzetta dello Sport-ը։

«Ինտերն» ու 27-ամյա ֆուտբոլիստը չեն կարողանում համաձայնության հասնել պայմանագրի երկարաձգման հարցում։ Այն նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Ամռանը ՊՍԺ-ն փորձել էր իրականացնել Սլովակիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն իտալական ակումբը պահանջել է 80 միլիոն եվրո։ Փարիզյան ակումբը պատրաստ էր վճարել 60 միլիոն եվրո։

Եթե Շկրինյարն ու «Ինտերը» չերկարաձգեն պայմանագիրը, ՊՍԺ-ն ձմռանը կկարողանա 30 միլիոն եվրոյով գնել ֆուտբոլիստի տրանսֆերը։

Շկրինյարը «Ինտեր» է տեղափոխվել 2017-ին «Սամպդորիայից»։ Իտալիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 35 հանդիպման, խփել 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում