09:58  ,  27 սեպտեմբերի, 2022

Կական մասնակցել է Բեռլինի մարաթոնյան վազքին

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 40-ամյա Կական մասնակցել է Բեռլինի մարաթոնյան վազքին։ Նա ցույց է տվել 3:38.06 ժամ արդյունք, ինչի մասին հայտնել է սոցիալական ցանցերում։

«Ցնցող Բեռլին։ Հրաշալի մթնոլորտ 42 կմ-ի ամբողջ ընթացքում։ Շատ հպարտ եմ, որ դարձա այս միջոցառման մասնակիցը։ Շնորհակալ եմ բոլոր վազորդներին, երկրպագուներին, գործընկերներիս»,- գրել է Կական։

Կական ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2017թ․ դեկտեմբերին։ Նա մասնակցել է 529 հանդիպման, խփել 161 գոլ, կատարել 146 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս