00:42  ,  27 սեպտեմբերի, 2022

Ազգերի լիգա․ Իտալիան հաղթեց հունգարացիներին եւ փլեյ-օֆֆում է, Անգլիան ու Գերմանիան խաղացին ոչ ոքի (ֆոտո, վիդեո)

Ազգերի լիգայի A լիգայի երրորդ խմբի վերջին տուրում Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականը հյուրընկալվեց հունգարացիներին եւ վստահ հաղթանակ տարավ 2:0 հաշվով։

Իտալիան 11 միավորով գրավեց առաջին տեղը եւ նվաճեց փլեյ-օֆֆի չորս ուղեգրերից մեկը։ Հունգարիան երկրորդն է՝ 10 միավոր։

Դեռ նախորդ տուրում տեղը A լիգայում կորցրած Անգլիայի հավաքականն ընդունեց Գերմանիայի հավաքականին եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 3:3։

Գերմանիան 7 միավորով նախավերջինն է, Անգլիան զբաղեցրեց վերջին տեղը՝ 3 միավոր։

Ավելի վաղ փլեյ-օֆֆի ուղեգրեր էին նվաճել Նիդեռլանդների եւ Խորվաթիայի հավաքականները։ Վերջին ուղեգիրը կվիճարկեն Պորտուգալիայի եւ Իսպանիայի հավաքականները։

Ազգերի լիգա, 6-րդ տուր

A լիգա, երրորդ խումբ

Հունգարիա - Իտալիա՝ 0:2 (տեսանյութ)

Ջակոմո Ռասպադորի, 27, Ֆեդերիկո Դիմարկո, 52

Անգլիա - Գերմանիա՝ 3:3 (տեսանյութ)

Լյուկ Շոու, 72, Մեյսոն Մաունթ, 75, Հարի Քեյն, 83, 11մ  -  Իլկայ Գյունդոգան, 52, 11մ, Կայ Հավերց, 67, 87 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում