23:13  ,  26 սեպտեմբերի, 2022

Մեսի․ Մբապեն իսկական գազան է խաղադաշտում, կատարյալ ֆուտբոլիստ է

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խոսել է ակումբակիցներ, բրազիլացի հարձակվող Նեյմարի եւ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։

«Ես ու Նեյմարն անգիր գիտենք իրար, միասին մի քանի հրաշալի մրցաշրջան ենք անցկացրել «Բարսելոնայում»։ Հետո հայտնվեց ՊՍԺ-ում հանդիպելու հնարավորությունը։ Ես շատ ուրախ եմ, որ ամեն օր տեսնում եմ նրան։

Կիլիան Մբապեն իսկական գազան է խաղադաշտում, կատարյալ խաղացող է, շատ ուժեղ է անհատական պայքարում, մշտապես փնտրում է ազատ տարածություն, շատ արագ է եւ ունի գերազանց գոլային հոտառություն։ Մբապեն դեռ շատ տարիներ կլինի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»,- Մեսիի խոսքը մեջբերում է Ole-ն։

Մեսին նաեւ նշել է, որ ՊՍԺ-ի գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում