20:48  ,  26 սեպտեմբերի, 2022

Մալդինի․ Պրեմիեր լիգայի 20-րդ թիմն ունի ավելի մեծ բյուջե, քան «Միլանը»

Իտալիայի չեմպիոն «Միլանի» տեխնիկական տնօրեն, լեգենդար իտալացի ֆուտբոլիստ Պաոլո Մալդինին համեմատել է իտալական եւ անգլիական ակումբների հնարավորությունները։

«Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ թիմն ունի ավելի մեծ բյուջե, քան «Միլանը»։ Այսօր տրանսֆերային շուկայում բրիտանացիների հետ մրցակցելը շատ բարդ է։ Մենք երբեք դուրս չենք գա մեր տնտեսական հնարավորությունների սահմաններից։

Չեմպիոնների լիգայում բարդ է, բայց մենք «Միլանն» ենք եւ պետք է լինենք շատ հավակնոտ»,- Մալդինիի խոսքը մեջբերում է Sky-ը։

Անգլիայի առաջնության 7 տուրից հետո 1 միավորով 20-րդ տեղում է «Լեսթեր Սիթին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս