20:12  ,  26 սեպտեմբերի, 2022

«Յուվենտուսը» բանակցում է «Չելսիի» կիսապաշտպանի հետ

Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչին, հաղորդում է Calciomercato-ն։

Իտալական ակումբի ներկայացուցիչները սկսել են բանակցել 24-ամյա ամերիկացի ֆուտբոլիստի գործակալի հետ։ Պուլիշիչը ցանկանում է փոխել թիմը։

Այս մրցաշրջանում նա կորցրել է մշտական տեղը անգլիական թիմի մեկնարկային կազմում. դեռ մեկ անգամ է խաղադաշտ դուրս եկել առաջին րոպեից։

Transfermarkt-ը Պուլիշիչի տրանսֆերային արժեքը գնահատում է 42 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English