19:50  ,  26 սեպտեմբերի, 2022

Գարեթ Բեյլ․ Մեր խաղը ֆանտաստիկ էր

Ուելսի հավաքականի ավագ Գարեթ Բեյլը մեկնաբանել է Լեհաստանի թիմից կրած 0:1 հաշվով պարտությունը Ազգերի լիգայի վերջին տուրում։

«Վատ է, որ չկարողացանք գոլ խփել, բայց մեր խաղը ֆանտաստիկ էր։ Մենք վտանգավոր էինք գրոհում եւ ստեղծեցինք բազմաթիվ պահեր։ Առաջին համարով էինք խաղում շատ լավ թիմի դեմ։

Ցավոք, չհասանք արդյունքի, որի հույսն ունեինք, սակայն խաղի որակը շատ բարձր մակարդակի վրա էր։ Շատ ավելի վատ կլիներ, եթե այդ պահերը չստեղծեինք»,- Բեյլի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Ազգերի լիգայի 6 խաղում ընդամենը 1 միավոր վաստակած Ուելսի թիմը նահանջեց B լիգա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում