19:07  ,  26 սեպտեմբերի, 2022

«Ալաշկերտի» ռուսաստանցի նորեկը

Երեւանի  «Ալաշկերտի» կազմը համալրել է ռուսաստանցի դարպասապահ Սերգեյ Ռեվյակինը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում, «Արմավիրում», Մոսկվայի և Երևանի «Արարատում»:

Ռուսաստանի Մ-16, Մ-17, Մ-18, Մ-19 հավաքականները ներկայացրած դարպասապահի նախորդ ակումբը եղել է ղազախական «Ակտոբեն»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում