18:26  ,  26 սեպտեմբերի, 2022

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կվիրահատվի

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» եւ Ուրուգվայի հավաքականի պաշտպան Ռոնալդ Արաուխոն ազդրի վիրահատության կենթարկվի։ Բժիշկների հետ խորհրդատվությունից հետո նա համաձայնել է վիրահատության, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Ռոնալդ Արաուխոն սեպտեմբերի 28-ին կմեկնի Ֆինլանդիա, որտեղ էլ կվիրահատվի։ Նա վնասվածքը ստացել էր Ուրուգվայի հավաքականում։

23-ամյա ֆուտբոլիստի մասնակցությունը նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությանը հարցականի տակ է։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդ Արաուխոն «Բարսելոնայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում