17:41  ,  26 սեպտեմբերի, 2022

ՖԻԲԱ․ Հայաստանի հավաքականը 89-րդն է

ՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը։ Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը 89-րդ տեղում է: Նախորդ հրապարակման համեմատ Հայաստանի հավաքականը առաջադիմել է 3 տեղով, հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն այս տարի Մալթայում դարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն:

ՖԻԲԱ․ լավագույն տասնյակ

1. ԱՄՆ՝ 760.7 միավոր
2. Իսպանիա՝ 758.9
3. Ավստրալիա՝ 741.1
4. Արգենտինա՝ 736.1
5. Ֆրանսիա՝ 712.9
6. Սերբիա՝ 711.5
7. Սլովենիա՝ 703.5
8. Լիտվա՝ 673.7
9. Հունաստան՝ 670.8
10. Իտալիա՝ 647.6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում