17:24  ,  26 սեպտեմբերի, 2022

Սլավեն Բիլիչը կգլխավորի «Ուոթֆորդը»

54-ամյա խորվաթ մասնագետ Սլավեն Բիլիչը կգլխավորի անգլիական «Ուոթֆորդը» ուելսցի Ռոբ Էդվարդսի պաշտոնանկությունից հետո, հաղորդում է BBC-ն։

Սլավեն Բիլիչի նախորդ թիմը չինական «Բեյցզին Գոանն» էր, որի գլխավոր մարզիչի պաշտոնը նա զբաղեցրել էր 2021թ․ հունվարից 2022թ․ հունվար։

Մարզչական կարիերայի ընթացքում Սլավեն Բիլիչը գլխավորել է նաեւ խորվաթական «Հայդուկը», Խորվաթիայի երիտասարդական եւ ազգային հավաքականները, Մոսկվայի «Լոկոմոտիվը», թուրքական «Բեշիկթաշը», անգլիական «Վեստ Հեմն» ու «Վեստ Բրոմվիչը»։

Անգլիական Չեմպիոնշիփի 10 տուրից հետո «Ուոթֆորդը» 14 միավորով 10-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում