16:51  ,  26 սեպտեմբերի, 2022

Լուկա Մոդրիչի պատմական նվաճումը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատմական նվաճում է գրանցել Խորվաթիայի հավաքականում՝ գոլ խփելով Ավստրիայի դեմ Ազգերի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի խաղում։ Խորվաթիան հաղթել էր 3:1 հաշվով եւ դուրս եկել փլեյ-օֆֆ։

Լուկա Մոդրիչը խաղի հաշիվը բացել էր արդեն 6-րդ րոպեին՝ դառնալով Խորվաթիայի հավաքականում գոլ խփած ավագագույն ֆուտբոլիստը, հաղորդում է Opta-ն։ Նա աչքի ընկավ 37 տարեկան եւ 16 օրականում։

Նախորդ ռեկորդակիրը Նիկո Կովաչն էր, որն ազգային թիմում գոլի հեղինակ էր դարձել 36 տարեկան եւ 327 օրականում։ Կովաչը Խորվաթիայի հավաքականում հանդես է եկել 1996-2009 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս