16:13  ,  26 սեպտեմբերի, 2022

Մահացել է օլիմպիական չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր Ռաֆայել Չմշկյանը

Վրաստանում 93 տարեկանում մահացել է լեգենդար ծանրորդ Ռաֆայել Չմշկյանը, հաղորդում է Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական ծառայությունը՝ ցավակցելով նրա ընտանիքին, ընկերներին եւ մարզական հանրությանը։

Ռաֆայել Չմշկյանը 1952 թվականի Հելսինկիի Օլիմպիական խաղերի չեմպիոն (60 կգ), ԽՍՀՄ հնգակի, աշխարհի կրկնակի, Եվրոպայի 6-ակի չեմպիոն, աշխարհի 11-ակի ռեկորդակիր է։ 

Ռաֆայել Չմշկյանը ծնվել է Թբիլիսիում եւ համարվում է Վրաստանի առաջին օլիմպիական չեմպիոնը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում