15:42  ,  26 սեպտեմբերի, 2022

ՊՍԺ-ն 15 միլիոն եվրո կառաջարկի Ադրիեն Ռաբյոյի համար

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ցանկանում է վերադարձնել Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյին, հաղորդում է TEAMTalk-ը։ Փարիզյան ակումբը հունվարին 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կառաջարկի 15 միլիոն եվրո։ Ադրիեն Ռաբյոյի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ի խաղացող է եղել 2010-2019 թվականներին։ Անցած ամռանը նրան ձեռք բերելու ցանկություն ուներ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով գործարքը ձախողվեց։ Ռաբյոն չի համաձայնել աշխատավարձի կրճատման «Յուվենտուսում»։ Դրա պատճառով կողմերը չեն կարողանում հասնել համաձայնության պայմանագրի երկարաձգման հարցում։

Իտալիայի առաջնության եւ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռաբյոն խաղադաշտում անցկացրել է 325 րոպե, գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում