15:04  ,  26 սեպտեմբերի, 2022

Բրոզովիչը չի օգնի «Ինտերին» «Բարսելոնայի» եւ «Ռոմայի» դեմ խաղերում

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը վնասվածք է ստացել եւ մոտ մեկ ամիս չի կարողանա դուրս գալ խաղադաշ։

Ազգերի լիգայի վերջին տուրի խաղում Բրոզովիչը փոխարինվել էր 17-րդ րոպեին, Խորվաթիայի հավաքականը 3:1 հաշվով հաղթել էր Ավստրիայի թիմին եւ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր։

«Բրոզովիչը կբացակայի մոտ չորս շաբաթ։ Վստահ եմ, որ նա պատրաստ կլինի աշխարհի առաջնությանը»,- Խորբաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

«Ինտերը» Իտալիայի առաջնության 8-րդ տուրում հոկտեմբերի 1-ին կընդունի «Ռոմային», հոկտեմբերի 4-ին Չեմպիոնների լիգայում տանը կմրցի «Բարսելոնայի» հետ, որին կհյուրընկալվի հոկտեմբերի 12-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում