14:39  ,  26 սեպտեմբերի, 2022

Նեյմար․ Սա լավագույն կազմն է Բրազիլիայի հավաքականում իմ նորամուտից հետո

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հույս է հայտնել, որ նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունում Տիտեի գլխավորած թիմը կկարողանա լուրջ արդյունքի հասնել։

«Սա լավագույն կազմն է Բրազիլիայի հավաքականում իմ նորամուտից հետո։ Ուժեղ կոլեկտիվ է, որը հաղթում է, եւ դա հրաշալի է։ Մենք ունենք հարձակման շատ ուժեղ գիծ։ Այս թիմում յուրաքանչյուրն ունի իր որոշակի դերը, եւ մենք բոլորս ձգտում ենք ընդհանուր նպատակի։

Կա փորձի եւ երիտասարդության համադրում։ Մենք ձգտում ենք անել առավելագույնը, ցուցադրում ենք թիմային խաղ եւ ունենք այս տարվա աշխարհի առաջնությունում լուրջ հաջողության հասնելու բոլոր հնարավորութունները»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Telefoot-ը։

Աշխարհի առաջնության խմբային փուլում Բրազիլիայի հավաքականի մրցակիցները կլինեն Սերբիայի, Շվեյցարիայի եւ Կամերունի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում