11:26  ,  26 սեպտեմբերի, 2022

Ավստրիայի թիմը Ռանգնիկի գլխավորությամբ կրել է երրորդ անընդմեջ պարտությունը եւ դուրս մնացել A լիգայից

Ավստրիայի հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունն է կրել Ազգերի լիգայում եւ դուրս մնացել A լիգայից։ Վերջին տուրում Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը 1:3 հաշվով պարտվել է աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի թիմին, որը դուրս է եկել փլեյ-օֆֆ։

2011 թվականից հետո առաջ անգամ է Ավստրիայի թիմը երեք անընդմեջ պարտություն կրում, հաղորդում է Squawka-ն։ Ազգերի լիգայի 6 խաղում ավստրիացիները վաստակել են 4 միավոր։

Ռալֆ Ռանգնիկը Ավստրիայի հավաքականը գլխավորում է այս տարվա հունիսից։ Անցած մրցաշրջանում նա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատարն էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս