10:52  ,  26 սեպտեմբերի, 2022

«Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարեն «Ինտերի» խաղացողի տրանսֆերի համար

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված են Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» եւ Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի ծառայություններով, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։ 23-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ Լոնդոնի «Տոտենհեմը», որի գլխավոր մարզիչը «Ինտերում» նրա հետ աշխատած իտալացի Անտոնիո Կոնտեն է։

Բաստոնի «Ատալանտայի» սան է, «Ինտեր» է տեղափոխվել 2017թ․ ամռանը 31,1 միլիոն եվրոյի դիմաց։ Միլանյան թիմի հետ Բաստոնին դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Բաստոնին իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հետ մասնակցել է Իտալիայի առաջնության  եւ Չեմպիոնների լիգայի 8 հանդիպման։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում