Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված են Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» եւ Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի ծառայություններով, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։ 23-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ Լոնդոնի «Տոտենհեմը», որի գլխավոր մարզիչը «Ինտերում» նրա հետ աշխատած իտալացի Անտոնիո Կոնտեն է։
Բաստոնի «Ատալանտայի» սան է, «Ինտեր» է տեղափոխվել 2017թ․ ամռանը 31,1 միլիոն եվրոյի դիմաց։ Միլանյան թիմի հետ Բաստոնին դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
Ընթացիկ մրցաշրջանում Բաստոնին իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հետ մասնակցել է Իտալիայի առաջնության եւ Չեմպիոնների լիգայի 8 հանդիպման։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում