01:22  ,  26 սեպտեմբերի, 2022

Թուրքիայի սենսացիոն պարտությունը (տեսանյութ)

Ազգերի լիգայի C լիգայի առաջին խմբի վերջին տուրում սենսացիոն պարտություն կրեց Թուրքիայի հավաքականը։ Արտագնա խաղում թուրքերը մրցեցին Ֆարերյան կղզիների թիմի հետ, որը առավելության հասավ 2:1 հաշվով (տեսանյութ

Խմբի մյուս խաղում Լյուքսեմբուրգի թիմը տանը նվազագույն հաշվով հաղթեց Լիտվայի թիմին։

Թուրքիայի թիմը (13 միավոր) նախորդ տուրում էր ապահովել առաջին տեղը խմբում եւ B լիգայի ուղեգիր։ Լյուքսեմբուրգը 11 միավորով երկրորդն է, Ֆարերյան կղզիների թիմը երրորդն է՝ 8 միավոր։

Լիտվան 1 միավորով գրավեց վերջին տեղը եւ նահանջեց C լիգա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում