00:41  ,  26 սեպտեմբերի, 2022

Ֆրանսիան պարտվեց Դանիային, Խորվաթիան ու Նիդեռլանդները փլեյ-օֆֆում են (ֆոտո, վիդեո)

Ազգերի լիգայի A լիգայի վերջին տուրում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալվեց դանիացիներին եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։

Առաջին խմբում Ֆրանսիան 5 միավորով գրավեց նախավերջին տեղը, Դանիան երկրորդն է՝ 12 միավոր։ Խմբի հաղթող դարձավ եւ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան, որը վերջին տուրում 3:1 հաշվով հաղթեց ավստրիացիներին եւ վաստակեց 13 միավոր։ Ավստրիան 4 միավորով գրավեց վերջին տեղը եւ նահանջեց B լիգա։

A լիգայի չորրորդ խմբում Նիդեռլանդների հավաքականը նվազագույն հաշվով առավելության հասավ Բելգիայի թիմի նկատմամբ եւ 16 միավորով գրավեց առաջին տեղը՝ նվաճելով փլեյ-օֆֆի ուղեգիր։ Բելգիան 10 միավորով երկրորդն է։

Լեհաստանի հավաքականը 1:0 հաշվով պարտության մատնեց Ուելսի թիմին եւ 7 միավորով նախավերջինն է։ Ուելսը (1 միավոր) նահանջեց B լիգա։

Ազգերի լիգա, 6-րդ տուր, A լիգա, առաջին խումբ

Դանիա - Ֆրանսիա՝ 2:0 (տեսանյութ)

Կասպեր Դոլբերգ, 33, Անդրեաս Սկով Օլսեն, 39

Ավստրիա - Խորվաթիա՝ 1:3 (տեսանյութ)

Կրիստոֆ Բաումգարտներ, 9 - Լուկա Մոդրիչ, 6, Մարկո Լիվայա, 69, Դեյան Լովրեն, 72

Չորրորդ խումբ

Նիդեռլանդներ - Բելգիա՝ 1:0 (տեսանյութ)

Վիրջիլ վան Դեյք, 73

Ուելս - Լեհաստան՝ 0:1 (տեսանյութ)

Կարոլ Սվիդերսկի, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում