23:11  ,  25 սեպտեմբերի, 2022

ԱԱ-2022. Տիտղոսը նվաճելու դեպքում՝ Գերմանիայի հավաքականի յուրաքանչյուր խաղացող կստանա 400 հազար եվրո

Ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելու դեպքում՝ Գերմանիայի հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստ կստանա 400 հազար եվրո, հաղորդում է Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։

Խմբում հաղթանակի դեպքում՝ ֆուտբոլիստները կստանա 50 հազարական եվրո, քառորդ եզրափակիչ դուրս գալու համար՝ 100 հազարական եվրո, կիսաեզրափակիչ դուրս գալու համար՝ 150 հազարական եվրո։ Բրոնզե մեդալները նվաճելու դեպքում պարգեւավճարը կկազմի 200 հազարական եվրո, փոխչեմպիոնի կոչումը նվաճելու համար՝ 250 հազարական եվրո։

Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը Քաթարում կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Խմբային փուլում Գերմանիայի հավաքականի մրցակիցները կլինեն Իսպանիան, Ճապոնիան ու Կոստա Ռիկան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում